Ընթանում է «բնապահպաններն ընդդեմ Տիգրան Ավինյանի» գործով դատական նիստը. ուղիղ

Օրենքի ուժով 05.06.2020   12:09   1054

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էրեբունու նստավայրում, նախագահության դատավոր Դանիել Մխեյանի, ընթանում է «բնապահպաններն ընդդեմ Տիգրան Ավինյանի» գործով դատական նիստը։

Նշենք, որ 15 հայցվորները պահանջում են պարտավորեցնել փոխվարչապետին՝ հերքել զրպարտություն համարվող հետեւյալ տվյալները՝

2019թ․ հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում հայ համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ Տիգրան Ավինյանի հայտարարությունը․«Իրազեկեմ ձեզ, որ Ամուլսարի դեմ ծավալված արշավը միանշանակ չէ: Կան անկեղծ եւ ազնիվ մարդիկ, որոնք իրապես հավատում են, որ այս ծրագիրը աղետ է: Բայց նաեւ կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի այս արշավը կազմակերպվի: Թե չէ, վստահեցնում եմ ձեզ, դուք Ամուլսարի մասին չէիք լսելու, որովհետեւ նման հնչեղություն հաղորդելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք եւ լուրջ արշավ է պետք կազմակերպել, որը ինտենսիվորեն դեռեւս 2016-2017 թվականից արվում է»

Դատարանը պարտավորեցրել է հայցվորներին ապացուցման բեռ՝ ապացուցել, որ հայտարարությունը իրենց է վերաբերում, սակայն ապացուցելու նպատակով Ավինյանին որպես վկա հրավիրելու միջնորդությունը մերժել է։ Այս հիմքով նախորդ դատական նիստերից մեկին դատավոր Մխեյանին ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդություն (մանրամասները՝ այս տեսանյութում )։ Հիշեցնենք, որ հայցվորներից մի քանիսը ուղիղ հարցում են արել Տ․ Ավինյանին, թե արդյո՞ք կոնկրետ իրենց նա ի նկատի ունի իր հայտարարությամբ, Ավինյանը հրաժարվել է մեկնաբանել։

Այս դատական նիստին ցուցմունք է տալիս դատավարության մասնակից՝ Անի Խաչատրյանը։



 Պիտակներ
         Տիգրան Ավինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb