Ընթանում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը

Քաղաքական 01.03.2021   12:27   56

 ԱԺ-ում  մեկնարկել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը։

Օրակարգում մեկ հարց է՝ «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց՝ այդ թվում կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը։

Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ հաշվի առնելով հարցի զգայունությունը, առաջարկում է՝ նիստը փակ ռեժիմով անցկացնել։

Առաջարկն ընդունվեց։ Սակայն, Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ նախագծի քվեարկության հատվածը բաց է լինելու։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb