Ընկերությանը մաքսատուրքից ազատման արտոնություն տրվեց

Իրադարձային 07.11.2019   11:34   100
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կառավարությունը հերթական նիստի ընթացքում բավարարեց «Նոր Փրոջեքթս» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են խանութների համար նախատեսված կահույքի արտադրության համար, որն իրականացվելու է Երևանում:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 113 մլն դրամի հումքի ներմուծում: Ներկայում ընկերությունն ունի 48 աշխատող՝ 161 հազար դրամ միջին աշխատավարձով, ծրագրի ընդլայնաման արդյունքում կստեղծվի 30 նոր աշխատատեղ՝ 210 հազար դրամ միջին աշխատավարձով:

Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 88.6 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազումը կազմելու է 1 մլն 81 հազար դրամ։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         մաքսատուրք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon