Ընդհանուր առմամբ՝ ԴՆԹ փորձաքննության է ենթարկվել 2 հազար մարմին

Իրադարձային 04.03.2021   14:31   53

Արցախյան 44-օրյա պատերազմից մինչև օրս կատարվել է մոտ 2000 մարմնի փորձանմուշի նույնականացում՝ ԴՆԹ հետազոտության միջոցով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Արդեն շատ փոքրաթիվ փորձանմուշներ ունենք, որոնք սպասում են փորձաքննության»,- ասաց Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե քանի զինծառայողի մարմին է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության։

Արձագանքելով դիտարկմանը, թե զինծառայողների ծնողներից ոմանք հայտարարել էին, որ ԴՆԹ անալիզները երբեմն կեղծվում են, Անահիտ Ավանեսյանը նշեց, որ 2-3 բողոք է եղել, որոնք անհատական քննվել են, պարզաբանվել են և որևէ սխալի կամ անվստահության տեղ չի մնացել։


 Պիտակներ
         ԴՆԹ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb