Ընդդիմության շարքերում որևէ պառակտում չկա․ Շաքե Իսայան
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի վստահեցրեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի ներսում որևէ պառակտում չկա:
«Որևէ պառակտում չկա 17 ուժերի ներսում: Մենք բոլորս միասնական գնում ենք հասնելու մեր օրակարգի վերջնակետին: Մենք ունենք նաև խմբակցություն, որի միջոցով ևս փորձելու ենք հասնել Նիկոլ Փաշինյանի անցնցում հրաժարականին»,- ասաց Իսայանը:
Շաքե Իսայանը հավելեց, որ եթե «Բարգավաճ Հայաստանի» օրակարգում որևէ փոփոխություն լինի, իրենք այդ մասին կտեղեկացնեն հանրությանը:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր