Ընդդեմ «տարածաշրջանային մոխրամանի»

Տեսանկյուն 07.11.2019   11:23   104
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում տեղի է ունենալու մեր «հակածխախոտային» օրենքի քննարկումը։

Մինչ այդ մի շարք քննարկումներ եղել են ԱԺ բոլոր խմբակցությունների հետ, ինչպես նաև Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում։

Քննարկումների ժամանակ մենք բազմակողմանի և հիմնավորված ներկայացրել ենք նման օրինագիծ ընդունելու թե՛ առողջապահական և թե՛ տնտեսական անհրաժեշտությունը։ Այսօր ևս դա կանենք, չնայած միևնույն է այս օրենքը հանրային առողջապահության մասին է և ոչ թե տնտեսության։

Ցավոք սրտի մեր որոշ գործընկերներ, լինելով ծխող և ունենալով նիկոտինային կախվածություն, որն ի դեպ շատ արագ անցնում է, կամ այլ դրդապատճառներով, այդպես էլ չկարողացան ամբողջությամբ մի կողմ դնել օրենքի ընդունման անհրաժեշտությանը դեմ հանդես գալու իրենց ոչ առողջապահական մոտիվները և ամեն կերպ փորձեցին նշել, որ օրենքը «ժամանակավրեպ է և մեր հասարակությունը պատրաստ չէ դրան, որ այն հաշվի չի առնում քաղաքացիների վրա բացասական ազդեցությունը, որ հաշվի չեն առնվում թութուն աճեցնող կամ արդյունաբերությունում աշխատող անձանց շահերը, որ էլեկտրոնային սիգարետները անվտանգ են և պետք չէ դրանք հավասարեցնել սովորականին կամ նույնիսկ, որ ապացուցված չէ ծխելու և քաղցկեղի կապը»։ Իհարկե այդ ամենը բավականին զավեշտալի էր լսել ԱԺ մեր գործընկերների կողմից, այլ ոչ թե ծխախոտագործների, սակայն ունենք այն ինչ ունենք։

Մենք ամեն դեպքում շատ հաստատակամ ենք այս օրինագիծը ընդունելու հարցում և հուսով, որ ԱԺ-ն կդնի Հայաստանը իր սեփական քաղաքացիների առողջության մասին մտածող երկրների շարքում և ոչ թե կթողնի այն, որպես այսպես կոչված «տարածաշրջանային մոխրաման» կամ «ծխախոտային դրախտ»»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արսեն Թորոսյանը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon