Ըն­տա­նի­քի մի­ջազ­գա­յին օրն է

Օրացույց 15.05.2021   10:00   2153

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից № A/RES/47/237 բանաձևով 1993 թվականին հռչակված Ընտանիքի միջազգային օրը (International Day of Families) նշվում է ամեն տարի մայիսի 15-ին։ Օրվա նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել ընտանիքի ամենատարբեր խնդիրների վրա։ ՄԱԿ-ի կարծիքով, նույնիսկ մեկ ընտանիքի իրավունքների ոտնահարումը վտանգ է ստեղծում մյուս ընտանիքների համար։

Ընտանիքը, որպես հասարակության հիմնական տարր, եղել է ու մնում է մարդկային արժեքների, մշակույթի ու սերունդների պատմական ժառանգության պաշտպանը, կայունության ու զարգացման գործոնը։ Ընտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում է ազգի բարեկեցությունը։

Բոլոր ժամանակներում երկրի զարգացման մասին դատել են հասարակության մեջ ընտանիքի ունեցած դերով ու պետության՝ ընտանիքի հանդեպ ունեցած վերաբերմունքի միջոցով։ Ընտանիքից է սկսվում մարդու կյանքը, այստեղ է տեղի ունենում որպես քաղաքացի նրա ձևավորումը։

Ընտանիքը սիրո, հարգանքի, կապվածության աղբյուր է, որի վրա կառուցվում է քաղաքակիրթ հասարակությունը և առանց որի մարդը չի կարող գոյություն ունենալ։ Ընտանիքի բարեկեցությունն է ազգի զարգացման ու առաջընթացի չափանիշը։


 Պիտակներ
         Ընտանիքի միջազգային օր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb