Yerevan.am կայքում հասանելի են էլեկտրոնային ծառայությունները
Դեկտեմբերի 24-ից վերագործարկվել և հասանելի են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայքի էլեկտրոնային ծառայություններն ու առցանց վճարումները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Նշենք, որ պատերազմական գործողությունների ընթացքում, անձնական տվյալների պաշտպանության նկատառումով, առցանց բոլոր ծառայությունները, այդ թվում՝ վճարումները, դադարեցված էին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր