Խոշտանգման տեսանյութի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել

Իրադարձային 25.11.2019   14:56   134
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Անցած շաբաթ համացանցում հրապարակված աղմկահարույց տեսանյութի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով` «պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով»: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել Հայաստանի ոստիկանության բաժանմունքներից մեկում:

Տեսանյութի հետ կապված՝ Ոստիկանությունում ստուգումներ են իրականացվում, Հատուկ քննչական ծառայությունում նյութեր էին նախապատրաստվում:

Շաբաթ օրը Ոստիկանությունը հաղորդեց, որ տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:



 Պիտակներ
         Խոշտանգման տեսանյութ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon