Խոշորացումներ՝ Լերմոնտովո համայնքում և Իջևան քաղաքում

Իրադարձային 24.03.2020   15:43   98

Խորհրդարանում մարտի 24-ի նիստում քննարկվում է Լոռու և Տավուշի մարզերում համայնքների միավորում կատարել: Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Համաձայն նախագծի՝ առաջարկվում է Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում ընդգրկել Լերմոնտով և Անտառաշեն գյուղերը, իսկ Տավուշի մարզի Իջևան համայնքում ընդգրկել Իջևան քաղաքը, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշտառակ, Ծաղկավան, Կայան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն գյուղերը:

Միավորման արդյունքում կունենանք 2 միավորված համայնքներ, որոնք կընդգրկվեն բնակավայրի կարգավիճակով` օրենքով նախատեսված բոլոր լիազորություններով ու կարգավորումներով:

«Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում Լոռու մարզի Լերմոնտովո և Տավուշի մարզի Իջևան միավորված համայնքներում կնշանակվեն ընտրություններ, ներկայիս համայնքների ՏԻՄ լիազորությունները օրենքով կհամարվեն դադարեցված»,- ասաց Վաչե Տերտերյանը:



 Պիտակներ
         Խոշորացումներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon