Խոշոր ավտովթար Երևանում․ վիրավորներից մեկը հղի կին է

Պատահարներ 11.09.2020   12:31   62

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։00-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում, «Ալմաստ» գործարանի դիմաց բախվել են՝ BMW X5, Mercedes, Mitsubishi և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ 1 հոգի էլ, ով հղի կին է, տեղափոխվել է մեկ այլ հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր հղի կնոջ ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է BMW X5-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց, բախվել է Opel-ին այնուհետև՝ առաջ ընդանալով, բախվել Mercedes-ին ու Mitsubishi-ին։



 Պիտակներ
         ավտովթար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb