Խոսենք այն մասին, ինչը միավորում է մեզ. Ղարիբաշվիլի

Աշխարհ 24.02.2021   14:10   52

Aliq.ge-ի հաղորդմամբ՝ երեկ  երեկոյան, Վրաստանի կառավարության վարչակազմը տարածել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունը՝ ուղղված ընդդիմությանը: Ղարիբաշվիլին կոչ է անում խոսել ոչ թե այն բաներից, որ բաժանում են ընդդիմությանն իշխանությունից, այլ այն մասին, ինչը միավորում է իրենց:

«Երկրի առջև ծառացած մարտահրավերների ֆոնին ոչ թե հակառակվելու, այլ բանակցություններ վարելու ժամանակն է: Առաջարկում եմ բոլոր խելամիտ ընդդիմադիրներին մտնել խորհրդարան ու երկրի գործադիր մարմինն օգտագործել՝ որպես բանակցությունների հարթակ: Մենք պատրաստ ենք ցանկացած երկխոսության, ցանկացած ձևաչափում: Միասին հոգանք մեր պետականության ու անկախության հաստատման համար, ժողովրդավարության համակարգի հզորացման, տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծման, ՆԱՏՕ և ԵՄ ինտեգրման համար»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:


 Պիտակներ
         Ղարիբաշվիլի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb