Խորհրդակցություն՝ երեխաների որդեգրումների թեմայով

Իրադարձային 16.08.2019   16:51   140
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր՝ օգոստոսի 16-ին տեղի է ունեցել խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ քաղաքացիների, ինչպես նաեւ օտարերկրացիների կամ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման առնչությամբ առկա խնդիրները եւ գործող ընթացակարգերում առկա ռիսկերը, որոնք վեր են հանվել համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում:

Քննարկվել են որդեգրումների օրենսդրական կարգավորումներին, ընթացակարգային, հաշվառման, իրավապահ, առողջապահական ասպեկտներին վերաբերող հարցեր:

Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին՝ համատեղ քննարկել եւ մշակել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշման նախագիծ, որը կվերլուծի եւ օրենսդրական կարգավորումների վերաբերյալ առաջարկություններ կներկայացնի:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         որդեգրում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon