Խոցվել է թշնամական 9 զրահատեխնիկա. ՊՆ խոսնակ

Իրադարձային 08.10.2020   16:31   27

Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Այսպիսով՝ ժամը 14:00-ի սահմաններում հակառակորդը հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ, որը ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում կասեցվել է։

Հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև խոցվել է թշնամական 9 միավոր զրահատեխնիկա»,-գրել է ՊՆ խոսնակը։



 Պիտակներ
         զրահատեխնիկա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb