Խնկո Ապոր անվան գրադարանն այս օրերին էլ ապահովում է գրադարան-ընթերցող կապը

Իրադարձային 11.04.2020   11:15   299

Հայաստանում արտակարգ դրության հայտարարումը չի խանգարել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանին շարունակել ապահովել գրադարան-ընթերցող կապը։ Գրադարանից հայտնում են, որ այս օրերին գրադարանի աշխատակիցներն օգտվել են առցանց հարթակից՝ ընթերցողների հետ կապը պահպանելու համար օգտագործելով մի շարք գործիքներ։ 

Գրադարանի ֆեյսբուքյան էջով իրականացվել է աուդիոգրքերի և էլ.  գրքերի ցանկերի տրամադրում ընթերցողներին։ Սա հնարավորություն է ընձեռել կարդալ կամ լսել գրքերն առցանց հարթակում։ «Հեքիաթի ժամ» խորագրի ներքո երկուշաբթիից-շաբաթն ընկած օրերին գրադարանի հեքիաթասացները մանկահասակ ընթերցողների համար հեքիաթներ են պատմել։ Կիրակի օրերին ընթերցելու և տեսանյութեր հրապարկելու հնարավորություն են ունեցել երեխաները՝ «ընտանեկան ընթերցանության օր» կամ «հեքիաթի օր. կարդում են փոքրիկները, լսում են մեծիկները» խորագրերի ներքո:

Գրադարանի բնականոն աշխատանքն առցանց հարթակ տեղափոխելուն զուգահեռ տարվա հոբելյանական գրողների, նկարիչների, դերասանների, ռեժիսորների ու երաժիշտ-կոմպոզիտորների կյանքի և ստեղծագործությունների վերաբերյալ անդրադարձը նույնպես կատարվել է առցանց հարթակում։ Գրադարանի կողմից պատրաստվել է հոլովակ՝ «հայ նկարիչների հոբելյանական պատկերասրահում» խորագրով։ Պոեզիայի համաշխարհային օրը գրադարանը նույնպես տոնել է առցանց հարթակում։ Գրադարանի ընթերցողները հայ և համաշխարհային պոեզիա են ընթերցել ֆեյսբուքյան էջի հետևորդների համար:

Առցանց հարթակում իրականացվել են նաև գրքի քննարկումներ, գրական, ճանաչողական, ուսուցողական խաղ-վիկտորինաներ՝ հայերեն և անգլերեն լեզուներով, մուլտֆիլմերի, ֆիլմերի դիտումներ և այլն:



 Պիտակներ
         գրադարան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon