Խիստ հետևողական ենք լինելու, որ սադրիչները պատժվեն․ «Հայաստան» դաշինք

Քաղաքական 31.05.2021   12:03   55

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը․

Ինչպես զգուշացնում էինք` սկսվեցին անհասկանալի ծագման և իշխանական լրատվամիջոցներով որոշակի նյութերի հրապարակում ուղղված «Հայաստան» դաշինքի վարկաբեկմանը: Ավելին` ստացվում են նաև տեղեկություններ, որ նույնիսկ որոշ անձինք ներկայանալով իբր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ` գումարային առաջարկներ են անում: Մեկ անգամ ևս պաշտոնապես հայտարարում եմ, որ նմանատիպ որևէ երևույթ կամ արարք առնչություն չունի «Հայաստան» դաշինքի հետ։

Վստահեցնում եմ՝ խիստ հետևողական ենք լինելու, որ սադրիչները և իրենց կազմակերպիչները պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Այս ամենով փորձ է արվում ստեղծել շինծու, կեղծ հիմքեր «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբերի օրինական գործունեությունը խոչընդոտելու համար:

Վերահաստատում եմ նախորդ վստահեցումս, որ նմանատիպ ցանկացած փորձին հաջորդելու են իրավական կոշտ մեխանիզմների գործադրում:

Հրավիրում ենք միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը:


 Պիտակներ
         «Հայաստան» դաշինք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb