Xinhua գործակալությունը ներկայացրել է առաջին թվային հաղորդավարուհուն

Innovation 28.03.2021   23:00   340

Չինական պետական Xinhua լրատվական գործակալությունը ներկայացրել է իր առաջին վիրտուալ կին հաղորդավարին, որի հեռուստատեսային դեբյուտը կկայանա մարտին: Ինչպես նշում է Daily Mail-ը, այն մոդելավորվել է գործակալության լրագրողներից մեկի՝ Թսի Մենի օրինակով:

Միևնույն ժամանակ պարբերականը նշում է, որ վիրտուալ հաղորդավարուհին, ի տարբերություն Թսիի, չի կարողանում տեքստերը պրոֆեսիոնալ հաղորդավարի սահունությամբ ընթերցել:

«Բարև բոլորին: Ես աշխարհում առաջին վիրտուալ կին հաղորդավարն եմ՝ ստեղծված Xinhua լրատվական գործակալության և Sougu ընկերության կողմից: Անունս Սին Սյաոմեն է»,- ասում է վիրտուալ կինը համացանցում տարածված տեսանյութում:

Սին համալրել է Xinhua-ի կողմից ավելի վաղ ներկայացված վիրտուալ տղամարդ հաղորդավարների շարքը: 

Նշվում է, որ թվային հաղորդավարները մի շարք առավելություններ ունեն մարդկանց նկատմամբ: Նրանք կարող են 24 ժամ աշխատել՝ նվազեցնելով արտադրական ծախսերն ու բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը:

Xinhua-ի փոխանցմամբ՝ նոր «աշխատողները» 2018թ. նոյեմբերից ի վեր 10 000 րոպե եթերում են եղել:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb