Խելացի կինը հետևում է ինքն իրեն, հիմարը՝ ամուսնուն...

Հոգեբանական 24.03.2020   22:00   409

Իմաստուն արտահայտությունը ձայնում է՝«Խելացի կինը հետևում է ինքն իրեն, հիմարը՝ ամուսնուն»: Իսկ ի՞նչ անել այն դեպքերում, երբ Ձեզ տանջում է կասկածը, երբ այն համոզմանն եք, որ ձեր ամուսինը գողունի այլ կնոջ հետ է շփվում:

Արժե՞ արդյոք նման դեպքերում նրան անհապաղ«դավաճան» հռչակել և պարզել հարաբերությունները:

Նման իրավիճակներում խորհուրդ է տրվում  առժամանակ ձեռնպահ մնալ և հիշել, թե ինչ է «անձնական տարածքը», եթե անգամ Դուք լուրջ հարաբերությունների մեջ եք կամ ամուսնացած եք:

Ամուր հարաբերությունների հիմքում ընկած է զուգընկերոջ անձնական տարածքի հանդեպ դրսևորվող հարգանքն ու վստահությունը: 

Փաստը, որ ձեր տղամարդը սոցիալական ցանցերում այլ կանանց հետ է շփվում, դա դեռ որևէ բան չի նշանակում:

Ինչու՞ է նա դա անում

Նման վարքի դրսևորման պատճառները կարող են շատ լինել: Ասենք՝ զրուցում է ձանձրույթից, կամ դա նրա մոտ հնուց մնացած սովորույթ է, փորձում է ինքնահաստատվել, ստուգում է, արդյո՞ք կարողանում է լեզու գտնել այլ կանանց հետ, թե ոչ, և այլն:

Պատճառները կարող են ավելի լուրջ լինել, և այդ դեպքում դրանց վրա իսկապես պետք է ուշադրություն դարձնել: Օրինակ, եթե ձեր տղամարդուն չի բավարարում ընտանեկան շփումը, նա կարող է այլ տեղերում այդ բացը լրացնել: Կամ էլ ձեր կողմից դրսևորվող շարունակական ճնշումների պատճառով նա իրեն լիարժեք տղամարդ չի զգում, մինչդեռ վիրտուալ հաղորդակցության ժամանակ նա ավելի «տղամարդ ու մաչո» է:

Բայց այս դեպքում անգամ  դժվար է սա «դավաճանություն» որակելը:

Ինչպե՞ս, թերևս հարցնեք դուք, վկայաբերելով՝ «Չէ որ երբեմն՝ շփումները վիրտուալից վերածվում են իրականի, փոքրքթիվ չեն դեպքերը, երբ տղամարդիկ իրենց ապագա կողակցի հետ հենց սոցիալական ցանցերի միջոցով են ծանոթացել»:

Այո, իրականում դա այդպես է. ծանոթությունները երբեմն ճակատագրական են լինում:

Ինչպե՞ս «հետախույզ» չդառնալ

Եթե կասկածի «որոմը» տեղավորվել է ձեր գլխում, ապա դժվար է պահպանել ընդհանուր վերահսկողությունը: Միայն անկեղծ զրույցը կօգնի ամեն ինչ իր տեղը դնել:

Դետեկտիվի ստանձնելիք դերը երկուստեք ստորացուցիչ է: Զգացմունքները կառավարելը,իրավ, երբեմն անհնարին է դառնում: Հաճախ մենք չգիտենք, թե ինչպես կարելի է զրուցել սիրելիի հետ, մեզ մտահոգող խնդիրների մասին: Եթե դուք նմանատիպ իրավիճակում եք հայտնվել, ապա մի հապաղեք, դիմեք հոգեբանի: Մի շտապեք ընդլայնել առանց այդ էլ տխուր վիճակագրությունը, սիրեք և վստահեք միմյանց: 



 Պիտակներ
         կին տիեզերագնաց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon