Խեղդվողներն իրենք պետք է փրկեն իրենց

Տեսանկյուն 13.05.2021   10:45   51

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Լավ կլիներ, իհարկե, որ լրագրողները, ավելի ճիշտ՝ լրատվամիջոցների ղեկավար-խմբագիրները կարողանային պայմանավորվել ու բոյկոտել այս կամ այն անտակտ պատգամավորին, անտակտ գործիչին կամ իրեն գործիչ երեւակայող միջակությանը, որը լրագրողների հետ աշխատանքի ընթացքում իրեն ցինիկ է պահում։

Պատկերացնու՞մ եք՝ իր կարեւորությամբ զմայլված, ինքնասիրահարված հնդկահավի ժպիտը դեմքին դուրս է գալիս ասուլիսի ու ․․․ ոչ մի տեսախցիկ, ոչ մի խոսափող։

Հնարավո՞ր է նման սցենար։ Քիչ հավանական է։ Միշտ էլ կգտնվեն լրատավամիջոցներ, որոնք կմերժեն պայմանը։ Միայն Հայաստանում չէ, որ կա այս խնդիրը։

Բայց որևէ կերպ պետք է կասեցնել գռեհիկության ցուցադրումը և պատժել գռեհիկներին։

Լավ կլիներ, իհարկե, որ նման վարքի համար նրանց տերերը նրանց պատժեին։ Բայց ինչպես ցույց է տալիս փորձը՝ տերերը չեն պատժում։ Ոչ երեկ եւ ոչ էլ այսօր։ Չի բացառվում նույնիսկ, որ խրախուսում են։

Խեղդվողներն իրենք պետք է փրկեն իրենց»։


 Պիտակներ
         Վարդան Հարությունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb