«Խեցգետնի հոգեբանություն»

Հոգեբանական 14.10.2019   23:30   138
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Եզրույթի անգլերեն տարբերակն է Crab Mentality, երբեմն էլ կիրառվում է Crab Bucket Theory անվանումը, ինչը թարգմանվում է որպես «Խեցգետիններով լի դույլի տեսություն»։

Անվան հիմքում ընկած է դույլի մեջ գտնվող խեցգետինների վարքը․որոշ խեցգետիններ կարող են դուրս գալ դույլից, սակայն երբ նրանք հասնում են դույլի ծայրին, մյուս խեցգետինները կառչում են նրանցից և թույլ չեն տալիս դուրս գալ դույլից։  

Այսկերպ՝ «Խեցգետնի մենթալիտետ» եզրույթը կիրառվում է էգոիստական վարքի տարբեր դրսևորումների նկարագրման համար՝ առանց երկարաժամկետ հետևանքների դիտարկման։ Սրա հիմքում հետևյալ գաղափարն է․ «Եթե ես չեմ կարողանում, ապա դուք ևս չեք կարողանալու»։ 

Եզրույթը խեցգետիններից և դույլից հեշտությամբ կարող ենք տեղափոխել նաև մարդկանց և նրանց սոցիալական մակարդակի վրա․ հասարակության որոշ խմբերում դիտարկվում է անհանդուրժողականություն խմբի ավելի հաջողակ անձանց հանդեպ, որոնց, մյուս մարդիկ խանգարում են հասնել մեծ հաջողությունների։ Սրա վառ օրինակ է այն, երբ ծխող մարդը փորձում է ազատվել այդ կախվածությունից, իսկ շրջապատում գտնվող մարդիկ կրկնում են․ «Միևնույնն է չի ստացվելու»։ Հետազոտող Ջոն Ռոյեկան բերում է նման մենթալիտետի բազմաթիվ օրինակներ բրիտանական, ամերիկյան, իռլանդական, ճապոնական, չինական, հնդկական և սինգապուրյան մշակույթներից։  

Աղբյուրը՝ hogebanutyun.am


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon