Խայտառակ սպառնալիքներ ենք ստանում. Էդմոն Մարուքյան

Քաղաքական 19.11.2020   11:44   29

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօրվա խորհրդարանական ճեպազրույցում հայտնեց, թե պատրաստվում է ոստիկանություն հաղորդում ներկայացնել՝ ստացած սպառնալիքների հարցով: 

«Նոյեմբերի 10-ից սկսած` խայտառակ սպառնալիքներ ենք ստանում: Ես շարունակում եմ այդ սպառնալիքները ստանալ: Դրա մասին նաև իրավապահ մարմիններն են տեղեկացված»,-ասաց Մարուքյանը: 

Նրա խոսքով՝ ի աջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացվող ցույցի մասնակիցներից մեկը ևս սպառնացել է, թե Մարուքյանի տունը գրավելու են: «Այսօր հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու»,-նշեց խմբակցության ղեկավարն ու հավելեց, որ երեխաների, ընտանիքի անդամների համար սա լուրջ խնդիր է, հարազատները նայում և սարսափում են:


 Պիտակներ
         Էդմոն Մարուքյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb