Խաշմանյանը կրկին գլխավորեց «Ալաշկերտը»

Սպորտ 15.04.2019   13:23   285
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

 Աբրահամ Խաշմանյանը կրկին գլխավորել է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը: Հաղորդվում է, որ ակումբի ղեկավարությունը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի ու նրա մարզչական շտաբի հետ ու մարզիչ է նշանակել Խաշմանյանին, որի գխավորությամբ թիմը  2 տարի անընդմեջ նվաճել է ՀՀ չեմպիոնի կոչումը:

Ակումբը շնորհակալություն է հայտնել Ոսկանյանին և նրա մարզչական շտաբին կատարած աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել հետագա կարիերայում:

Հիշեցնենք՝ վերջերս Խաշմանյանը հեռացել էր Երեւանի «Արարատից»․ նրա անվան շուրջ սկանդալ էր առաջացել:

Թիմի ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանենը հայտարարել էր, թե մարզիչը ծեծել է իրեն:

Խաշմանյանն իր հերթին նշում էր, որ դա սուտ է, ինքը զայրացել է ֆուտբոլիստի վրա, որովհետեւ նա մարզահգուստ է գողացել, այդ պատճառով էլ խաղացողը նման բաներ է ասել:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Աբրահամ Խաշմանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon