Խարմս․ «Կա միայն մեկ հարց»

Մտորման համար 03.05.2020   21:00   687

Ինձ հետաքրքրում է միայն «անհեթեթությունը», միայն այն, ինչը չունի որևէ գործնական իմաստ: Ինձ հետաքրքրում է կյանքը միայն իր անհեթեթ դրսևորմամբ:

Անվերջանալին. ահա բոլոր հարցերի պատասխանը: Բոլոր հարցերն ունեն մի պատասխան: Եվ այդ պատճառով չկան շատ հարցեր, կա միայն մեկ հարց: Այդ հարցն է` ի՞նչ է անվերջությունը:

Դանիիլ Խարմս

Տեսողական խաբկանք

Սեմյոն Սեմյոնովիչը դրեց ակնոցը, նայեց սոճուն ու տեսավ, որ ծառի վրա նստել է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս։
Սեմյոն Սեմյոնովիչը հանեց ակնոցը, նայեց սոճուն ու տեսավ, որ ծառի վրա ոչ ոք էլ նստած չէ։
Սեմյոն Սեմյոնովիչը դրեց ակնոցը, նայեց սոճուն ու նորից տեսավ, որ ծառի վրա նստել է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս։
Սեմյոն Սեմյոնովիչը հանեց ակնոցը, նայեց սոճուն ու նորից տեսավ, որ ծառի վրա ոչ ոք էլ նստած չէ։
Սեմյոն Սեմյոնովիչը նորից դրեց ակնոցը, նայեց սոճուն ու նորից տեսավ, որ ծառի վրա նստել է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս։
Սեմյոն Սեմյոնովիչը չի ցանկանում հավատալ այդ երեւույթին, դրա համար էլ այդ երեւույթը համարում է տեսողական խաբկանք։

Աղբյուրը՝ grakanakumb.wordpress.com



 Պիտակներ
         Դանիիլ Խարմս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb