Խաղաղապահներով ութերորդ ինքնաթիռը Ռուսաստանից թռավ Արցախ

Իրադարձային 10.11.2020   10:35   30

«Ուլյանովսկ-Վոստոչնիի» օդանավակայանից օդ է բարձրացել ութերորդ «Իլ -76» ռազմական տրանսպորտային ինքնաթիռը, որում եղել են ռուս խաղաղապահներ», - գրում է RT-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

Օդանավում գտնվում են խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը, նյութական միջոցներ և զրահամեքենաներ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր վեց ինքնաթիռների մեկնելու մասին:

Նոյեմբերի 10-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել են Արցախում հրադադարի մասին հռչակագիր: Ռուսաստանից խաղաղապահներ են տեղակայվել տարածաշրջան:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb