Խաղաղապահներն Արցախում վերականգնում են Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանները

Իրադարձային 12.04.2021   16:00   54

 Ռուսաստանյան խաղաղապահների նախաձեռնությամբ Արցախում անցկացվում է Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների բարեկարգման աշխատանքներ:

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Այս ակցիան անցկացնում են Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները՝ Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների վարչակազմերի հետ փոխգործակցությամբ: Նորագյուղ բնակավայրում, ուր այդ առաքելությամբ են ժամանել ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողները, կա 60-ական թվականների հուշարձան: Այդ գյուղից ռազմաճակատ մեկնած ավելի քան 90 տղամարդ իրենց կյանքը տվել են հանուն խորհրդային ժողովրդի ազատության»,- տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից։

Ռուս խաղաղապահները Նորագյուղի բնակիչների հետ համատեղ իրականացրել են ցանկապատի վերականգնման և ներկման, տարածքի մաքրման և հենց հուշարձանի մաքրման աշխատանքներ:

Մարդասիրական արձագանքման կենտրոնը Արցախում հաշվառել է 58 հուշարձան՝ նվիրված 1941-1945 թվականներին ռազմաճակատում ընկած զինվորների հիշատակին։ Այսօրվա դրությամբ դրանցից 29-ն արդեն բարեկարգվել են։


 Պիտակներ
         խաղաղապահներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb