Խաղաղապահներն Արցախում ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ իրականացումը

Իրադարձային 15.04.2021   10:32   73

Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահներն ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ իրականացումը:

Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

Պաշտպանության նախարարությունը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները շարունակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել ռուս խաղաղապահների կողմից պայթյունավտանգ առարկաներից մաքրված դաշտերում:

«Գործնականում ցանքի շրջանն արդեն ավարտվում է: Այս տարի խաղաղապահների շնորհիվ այն կազմակերպվեց առանց խափանումների: Մենք կարողացանք կարգավորել երկու կողմերի հարաբերությունները, պայմանավորվել, որ ցանքի շրջանը շփման գոտու հարակից տարածքում կանցնի առանց խափանումների:

Բոլոր խնդիրները, որոնք դրված էին, կատարվել են, հուսով ենք, որ աշնանը, մեր օգնությամբ, տեղի բնակչությունը կստանա արժանի և լավ բերք»,- նշել է Ռուսաստանյան խաղաղապահ առաքելության զորախմբի ղեկավարի տեղակալ գեներալ-մայր Սերգեյ Ժմուրինը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb