Խաղաղապահներն Արցախում ականազերծել են ավելի քան 2 120 հա տարածք

Իրադարձային 10.06.2021   11:25   88

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:  

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից հումանիտար ականազերծման ինժեներա-սակրավորական ստորաբաժանումների կողմից Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 123 հա տարածք, 650 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 613 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:


 Պիտակներ
         ականազերծել


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb