Խաղաղ օվկիանոսում շուրջ 25 հետցնցում է գրանցվել երկրաշարժից հետո

Աշխարհ 05.03.2021   14:00   86

Ավելի քան 5 մագնիտուդով շուրջ 25 հետցնցում է գրանցվել մարտի 4-ին Քերմադեկյան արշիպելագի ափերի մոտ, որը մտնում է Նոր Զելանդիայի կազմի մեջ: Համապատսխան տվյալները հայտնում է Ավստրալիայի պետական երկրաֆիզիկական ծառայությունը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտնել է Քերմադեկյան արշիպելագի ափերի մոտ տեղի ունեցած 8 մագնիտուդով երկրաշարժի մասին: ԱՄՆ-ի Ցունամիների մասին նախազգուշացման ազգային կենտրոնը հրապարակել է նախազգուշացում ցունամիի մասին: Այդ կապակցությամբ Նոր Զելանդիայի Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների վարչությունը ռիսկի գոտում գտնվող շրջանների բնակիչներին հայտնել է շտապ տարահանվելու անհրաժեշտության մասին:

Ավելի ուշ Նոր Զելանդիայի Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների վարչությունը չեղյալ է հայտարարել ցունամիի սպառնալիքի մասին նախազգուշացումը: Գերատեսչությունում նշել են, որ ցունամիի սպառնալիքը չեղյալ Է հայտարարվել, սակայն տակավին գոյություն ունի բարձր ալիքներ գալու ոչ մեծ ռիսկ: 


 Պիտակներ
         Խաղաղ օվկիանոսում երկրաշարժ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb