Խաբի Ալոնսոն կգլխավորի Մյոնխենգլադբախի «Բորուսիան»
«Ռեալի», «Լիվերպուլի», «Բավարիայի» նախկին կիսապաշտպան, Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խաբի Ալոնսոն ամռանը կգլխավորի Մյոնխենգլադբախի «Բորուսիան», հաղորդում է Bild-ը:
39-ամյա իսպանացին կփոխարինի գերմանացի Մարկո Ռոզեին, որն այս մրցաշրջանի վերջում տեղափոխվելու է Դորտմունդի «Բորուսիա»:
Խաբի Ալոնսոն մարզչական կարիերան սկսել է 2018-ին «Ռեալի» ակադեմիայում: 2019-ի հուլիսից նա գլխավորում է իսպանական «Ռեալ Սոսյեդադի» երիտասարդական թիմը:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր