WP. Ո՞րն է Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման առաջին քայլը

Մամուլ 22.10.2020   11:30   120

Ադրբեջանի կողմից թուրքական եւ իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի օգտագործումը փոխել է հավասարակշռությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում` ստիպելով տոկուն, մարտադաշտում կոփված հայերին պաշտպանության անցնել, գրում է Washington Post-ի սյունակագիր Դեվիդ Իգնատիուսը:

Պարզ առաջարկ պետքարտուղար` Մայք Պոմպեոյին, ով ուրբաթ պետք է հանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ. Ղարաբաղում դեպի իրական բանակցություններին ու կայունության տանող ճանապարհը կարող է սկսվել անթռիչք գոտու ստեղծումից անկլավի վրա` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համաձայնությամբ, նշում է Իգնատիուսը:

«Պոմպեոյի առջեւ լուրջ մարտահրավեր է կանգնած: Ռուսաստանը եւ Ֆրանսիան այս ամիս հրադադարի մասին երկու համաձայնագիր կնքեցին, սակայն երկուսն էլ ձախողվեցին: Անհրաժեշտը պլանն է, որն այս երեք հզոր տերություններին ուղղակիորեն կներգրավի ղարաբաղյան հակամարտության մեջ եւ հարթակ կտրամադրի` ինքնիշխանության եւ փախստականների հիմնական խնդիրները լուծելու համար»,- հավելել է հոդվածի հեղինակը:

Ըստ Իգնատիուսի` պատերազմի սկզբում Ադրբեջանը դիմադրություն էր ցույց տալիս ցանկացած զինադադարի, սակայն երեքշաբթի, երբ Ղարաբաղի հարավ-արեւմուտքում գրոհող ադրբեջանական ուժերը հետ մղվեցին հայկական ուժերի կողմից, դա կարող էր Երեւանին մի փոքր ավելի շատ լծակներ տալ Բաքվի վրա ազդելու գործում: Ինչպես նշում է Իգնատիուսը, ադրբեջանցիները, ժամանակակից թուրքական եւ իսրայելական անօդաչու թռչող սարքեր օգտագործելով, պատերազմի առաջին օրերին շարքից հանեցին Հայաստանի ՀՕՊ համակարգերը, ապա հարված հասցրեցին ծանր հրետանուն, զրահատեխնիկային եւ զորքերին:


 Պիտակներ
         wp


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb