Windows 10-ում «Notepad»-ը դարձել է առանձին հավելված

Network News 24.03.2021   19:15   40

 Windows 10 21H2 «Sun Valley Update» օպերացիոն համակարգի նոր թեստային համակարգում փոխվել է դասական «Notepad» հավելվածը, որն այժմ դարձել է Microsoft Store-ում առանձին հավելված, հաղորդում է Planet-today-ը:

«Notepad» հավելվածը տեսքստային պարզագույն խմբագրիչ է, որը առկա է Microsoft-ի գործառնական համակարգերում՝ սկսած Windows 1.0-ից (այն թողարկվել է դեռեւս 1985 թվականին):

2020 թվականին ծրագիրը ձեռք է բերել մի շարք նոր առանձնահատկություններ: 

Այժմ «Notepad»-ը դարձել է առանձին հավելված: Microsoft-ի մշակողները ասում են, որ այսպիսով այն ավելի արագ կստանա թարմացումներ, քանի որ ծրագիրը կապված չի լինի OS թարմացումների հետ: Թե կոնկրետ ինչն է Microsoft-ը պատրաստվում թարմացնել «Notepad»-ում, հայտնի չէ: 


 Պիտակներ
         Notepad


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb