WCIT համաշխարհային նվագախմբի երաժիշտները ծանոթանում են հայկական մշակույթին

Muzic 05.10.2019   12:26   192
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վերջին օրերին առավոտից երեկո ակտիվ փորձերի մեջ անցկացնող WCIT համաշխարհային նվագախմբի երաժիշտները, այնուամենայնիվ, հասցնում են փոքր-ինչ զբոսնել քաղաքամայր Երևանում, ծանոթանալ հայկական մշակույթին, անգամ՝ այցելել պատմամշակութային կոթողներ:

Երեկ նվագախումը մեկնել էր «Գառնու տաճար - Գեղարդի վանք» զբոսաշրջային հայտնի երթուղով: Օտարերկրյա հյուրերի մի մասը, ցավոք, հայկական մշակույթի մասին խոսելիս սահմանափակվում է երկու բառով՝ Արամ Խաչատրյան, ինչը, միևնույն է, հաճելի է: Մեծ մաեստրոյի երաժշտությունն արդեն անթիվ անգամներ է ապացուցել, որ նրա տաղանդը սահմաններ չի ճանաչում: Երաժիշտներից մեկը պատմեց, որ կոնսերվատորիայում ավարտական քննությունը հանձնել է հենց Խաչատրյանի հայտնի Ջութակի կոնցերտի կատարումով: 

«15 տարբեր երկրների ներկայացուցիչներ ենք, պատկերացնու՞մ եք, թե ինչ դժվար կարող էր լինել մեր շփումը, եթե մշակույթը չմիավորեր: Հայաստան գալուց առաջ փորձել եմ համացանցով տեղեկատվություն ստանալ երկրի մասին, դիտել եմ բազում տեսանյութեր, բայց իրականությունն անգամ ավելի ոգևորիչ է. մարդիկ շատ ջերմ են, հյուրասեր, ես իսկապես ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց մասնիկը կազմելու այս կարևոր իրադարձության: Դե, իսկ իրական ժամանակում արհեստական բանականությունը ու երաժշտությունը միավորելու փարձին մասնակից լինելը, բնական է, ցանկացած երաժշտի համար առավել հետաքրքիր է: Շնորհակալ եմ դրա համար այս համարձակ էքսպերիմենտի հեղինակին՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանին, ում հետ ընդամենը մի քանի օրվա ընթացքում ոչ միայն կարողացանք գտնել այսպես կոչված աշխատանքային լեզու, այլև ընկերացանք»,- ներկայացնում է իր տպավորությունները Բրազիլիայից ժամանած գալարափողահար Վիկտորը:
WCIT համաշխարհային նվագախմբի ելույթը կայանալու է հեկտեմբերի 6-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում: 
Հիշեցնենք, որ WCIT համաշխարհային նվագախումբը բաղկացած է 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից: Օտարերկրյա երաժիշտները ներկայացնում են այն երկրները, որտեղ անցյալում անց է կացվել WCIT-ը՝ Կանադա, Նիդեռլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայվան, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան:
Համերգի ընթացքում համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նվագախումբը դուրս կգա բեմ՝ ներկայացնելու հենց տեղում արհեստական ինտելեկտի կողմից ստեղծվող երաժշտությունը:

Արհեստական ինտելեկտի աշխատանքի արդյունքը երաժիշտների պլանշետներին ուղարկվելու է իրական ժամանակում, այսինքն՝ երաժիշտները նախապես ծանոթ չեն լինելու ներկայացվող նյութին: Արհեստական ինտելեկտը գեներացնելու է երաժշտություն հայկական շարականների հիման վրա, ինչպես նաև ստեղծելու է WCIT-ի հիմնը՝ մասնակից երկրների հիմների հիման վրա:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         WCIT


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon