Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նոր նախագահ կունենա

Օրենքի ուժով 16.02.2021   13:32   119

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ստորագրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնում Համլետ Ասատրյանի թեկնածությունը նախագահին ներկայացնելու վերաբերյալ որոշում։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«2021 թվականի փետրվարի 15-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 134-րդ հոդվածի 11-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․

  • Հանրապետության նախագահին առաջարկել Համլետ Նորիկի Ասատրյանի թեկնածությունը՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու համար:
  • Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:


 Պիտակներ
         Վճռաբեկ դատարան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb