Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրվել դատավոր Լիլիթ Թադևոսյանը

Օրենքի ուժով 15.10.2020   17:42   113

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրվել նույն դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:

Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հաղորդագրությունը՝ ստորեւ.

Բարձրագույն դատական խորհրդի հոկտեմբերի 15-ին կայացած նիստում, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ընտրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու:

Քվեարկության արդյունքներով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կներկայացնի Ազգային ժողով:



 Պիտակներ
         Լիլիթ Թադևոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb