Վթարված «Գազել»-ի վարորդն առավոտյան չի անցել սթափության վիճակի զննություն

Պատահարներ 05.02.2020   13:31   955

Երևանում 99 համարի երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ի վարորդ, 59-ամյա Օնիկ Ադամյանը փետրվարի 5-ին չի ներկայացել երթակարգավարման կետ և չի անցել սթափության վիճակի զննություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Ընդհանրապես, որպես կանոն, յուրաքանչյուր առավոտ երթուղային տաքսու վարորդները ներկայանում են երթակարգավարման կետ, ստանում են ուղեգիր և անցնում սթափության վիճակի զննություն: Իսկ տվյալ վարորդի խախտումների հետևանքները պարզ կդառնան Ճանապարհային ոստիկանության կողմից քննությունից հետո»,- ասաց Կարապետյանը:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon