Վթար Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին

Պատահարներ 08.09.2020   10:10   41

Սեպտեմբերի 7-ին` ժամը 22:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզային փրկարարական վարչության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 2-րդ կմ-ին բախվել են «Infiniti» (վարորդ՝ Վահագն Մ․) և «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Լազր Բ․, ծնված 1978 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Աիդա Բ․-ն (ծնված 1978 թ.) և Լիլի Բ․-ն (ծնված 2015 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Իջևանի ԲԿ:

Փրկարարները «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Նինա Ղ․-ին (ծնված 1953 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 8-ին` ժամը 00:30-ին, Իջևանի ԲԿ է դիմել «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տիգրան Մ․-ն (ծնված 1993 թ): Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:



 Պիտակներ
         ավտոճանապարհ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb