Վտանգված է մեր անկախությունը․ Վլադիմիր Զելենսկի

Աշխարհ 07.06.2021   15:00   53

Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը պետք է անհապաղ լուծվի, քանի որ երկրի անկախությունը վտանգված է: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին Axios-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Ըստ աղբյուրի՝ հաջորդ շաբաթ Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ավելի վաղ հիասթափություն էր հայտնել, որ Դաշինքը Կիևից պատվիրակություն չի հրավիրել այդ հանդիպմանը:

«Կարծում եմ՝ եթե ՆԱՏՕ-ում մեզ ողջունում են, եթե նրանք իսկապես ուզում են մեզ տեսնել իրենց անդամների շարքում, ապա իմաստ չունի հեռադիտակով նայել ինչ-որ հեռավոր ապագայի և քննարկել ապագան: Հարցը պետք է անհապաղ լուծվի: Հիմա մենք վտանգի տակ ենք, վտանգված է մեր անկախությունը, և հենց հիմա է մեզ օգնություն հարկավոր», – ասել է Զելենսկին:

Ուկրաինայի ղեկավարի խոսքով ՝ Կիևն, ի վերջո, կմտնի ՆԱՏՕ, բայց երկրի քաղաքացիները, Զելենսկիի խոսքով, ավելի քիչ են հավատում դրան։

Ուկրաինան դարձել է 6-րդ պետությունը, որը ստացել է ՆԱՏՕ-ի գործընկերոջ կարգավիճակ՝ ընդլայնված հնարավորություններով։ 


 Պիտակներ
         Վլադիմիր Զելենսկի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb