Վրաստանը վերահաստատել է Հայաստանին օգնելու իր պատրաստակամությունը

Իրադարձային 05.06.2020   13:40   208

«Վրաստանը ևս մեկ անգամ ՀՀ-ին օգնելու պատրաստակամություն է հայտնում»․ այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը։

«Համավարակի շրջանում կառավարությունը մշտական կապի մեջ է հայկական կողմի հետ: Օրեր առաջ կայացել է երկու երկրների վարչապետների հեռախոսազրույցը: Հաղորդակցություն կա առանձին նախարարների մակարդակով ևս: Այսօր Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին և նրա հայ գործընկերը անդրադարձել են երկու երկրներում տիրող իրավիճակին: Զալկալիանին ևս մեկ անգամ իր համերաշխությունն է հայտնել Հայաստանին ու խոսել օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին»,- հունիսի 4-ին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ խոսնակը։



 Պիտակներ
         Վրաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb