Վրաստանը վերացնում է այլ երկրների հետ թռիչքների արգելքը

Աշխարհ 22.01.2021   17:30   70

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Վրաստանը վերացնում է արտաքին աշխարհի հետ կանոնավոր թռիչքների արգելքը, որը երկրում մտցվեց 2020 թվականի մարտին՝ կորոնավիրուսի պատճառով: 

Որոշումը կայացրել է Վրաստանի վարչապետին առընթեր միջգերատեսչական համակարգող խորհուրդը:

«Փետրվարի 1-ից մենք հնարավոր համարեցինք չեղարկել կանոնավոր թռիչքների սահմանափակումները և թույլատրել բոլոր ավիաընկերություններին, որոնք նախկինում աշխատել են Վրաստանում կամ ցանկանում են աշխատել, կատարել իրենց գործը»,- ասել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան:

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb