Վրաստանը մտադիր է խորհրդարանական ընտրություններ անցկացնել աշնանը

Աշխարհ 19.05.2020   18:45   169

Վրաստանի կառավարությունը ջանքեր է գործադրում աշնանը խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, չնայած կորոնավիրուսի պահպանվող սպառնալիքին և դրա բացասական ազդեցությանը տնտեսության վրա: shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

«Այսօր մենք ամբողջությաամբ մոբիլիզացված ենք՝ հաղթելու Covid-19-ը, վերականգնելու տնտեսությունը  և առաջիկա խորհրդարանական ընտրությունները հանգիստ մթնոլորտում անցկացնելու համար»,- ասել է Գախարիան ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը, իր հերթին, փորձում է օգտագործել երկրի համար ճգնաժամային ժամանակահատվածն իր «նեղ քաղաքական ու անձնական» շահերի համար:



 Պիտակներ
         Վրաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon