Վրաստանը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ռուսաստանը չպետք է ազդի որևէ երկրի Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հարցի վրա, քանի որ խոսքը ինքնիշխան պետությունների մասին է:
«Վրաստանը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին, և Ռուսաստանը չի կարողանա դա կանխել: Արդյո՞ք Վրաստանը կմիանա ՆԱՏՕ-ին, այս հարցը վերաբերում է միայն Վրաստանին և Դաշինքին»,- ասաց Ստոլտենբերգն՝ ընդգծելով, թե Դաշինքը ոչ մեկին չի պարտավորեցնում անդամակցել ՆԱՏՕ-ին։
«Օրինակ ՝ Շվեդիան, Ֆինլանդիան, մեր հարևանները չեն ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին, և մենք դա հարգում ենք», – ասաց Յենս Ստոլտենբերգը:
Մինչդեռ, ըստ նրա, Բալթյան երկրները, Ռումինիան, Բուլղարիան և այլ պետություններ ինքնուրույն որոշեցին, որ ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին, և նրանք դաշինքի անդամներ դարձան:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր