Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաները կշարունակվեն

Աշխարհ 27.11.2019   23:05   533

netgazeti.ge կայքի փոխանցմամբ՝ Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ շարունակելու է պիկետներ և ցույցեր անցկացնել, իսկ հաջորդ լայնածավալ բողոքի ակցիայի անցկացման մասին կհայտարարի այս շաբաթվա վերջին:

Ընդդիմության առաջնորդները ցույցերի շարունակության մասին հայտարարությունն արել են Լեյբորիստական կուսակցության գրասենյակում անցկացված խորհրդատվություններից հետո:

«Խաղաղ, ոչ բռնի ակցիաները կշարունակվեն: Ընդդիմությունն ունի գործողությունների միասնական ծրագիր: Մենք շարունակելու ենք պիկետներ անցկացնել խորհրդարանի առաջ: Մեծամասշտաբ բողոքի ակցիայի անցկացման օրը կհայտարարվի շաբաթվա վերջին: Ուրբաթ տեղի կունենա օրինագծի ներկայացում, որով մենք առաջարկում ենք դուրս գալ փակուղուց»,-հայտարարել է «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն:

Ընդդիմադիր գործիչը նշել է նաև, որ մինչև մեծամասշտաբ բողոքի ակցիան, մյուս պիկետներն ու ցույցերը ինքնըստինքյան կկազմակերպվեն, իսկ խոշոր բողոքի ակցիայի օրը կախված կլինի խորհրդարանական շաբաթվա արդյունքներից:

Հիշեցնենք՝ Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ խորհրդարանի կողմից խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների ընդունման տապալման պատճառով: Ցուցարարները հայտարարել են, որ իրենք բողոքի ակցիաներ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունները չեն անցնի համամասնական ընտրակարգով:


 Պիտակներ
         Վրաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb