Վրաստանում ընթանում է խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը

Աշխարհ 21.11.2020   12:54   25

Վրաստանում այսօր սկսվել է 17 միամանդատ ընտրատարածքներում ընտրությունների երկրորդ փուլը։ Խորհրդարանական ընտրությունները երկրում տեղի են ունեցել հոկտեմբերի 31-ին՝ խառը համակարգով, որի համաձայն 150 պատգամավորներից 120 -ը ընտրվում են համամասնական համակարգով, իսկ մնացած 30-ը՝ մեծամասնական ընտրակարգով, համամասնական ցուցակներով ընտրությունների առաջին փուլի արդյունքներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 48,22 տոկոսը։

ria.ru-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան քվեարկելուց հետո լրագրողներին հայտնել է ընդդիմության հետ միասին աշխատելու անհրաժեշտության մասին։

Խորհրդարան են մտել ինը քաղաքական կուսակցություններ և դաշինքներ։

Մանդատ ստացած բոլոր ութ ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են աշխատել նոր խորհրդարանում և պահանջում են արտահերթ ընտրություններ:


 Պիտակներ
         Վրաստանում խորհրդարանական ընտրությո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb