Վրաստանում «Խոզի գրիպից» մահացածների թիվն աճում է

Աշխարհ 09.01.2019   13:08   279

Վրաստանում H1N1՝ «Խոզի գրիպից» վերջին ամսում մահացել է 13 մարդ, հայտնում է ria.ru-ն՝ հղում անելով վրացական «Ռուսթավի» հեռուստաընկերությանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ H1N1 վիրուսի տարածման պատճառով երկրի բուժհաստատություններում հայտարարվել է կարանտին։ Հիվանդանոցներն աշխատում են արտակարգ ռեժիմով: Ըստ վերջին տվյալների՝ լաբորատոր փորձաքննությամբ, հաստատվել է H1N1 վիրուսի 162 դեպք, մահացել է 13 քաղաքացի։
Հաշվի առնելով բարդացող իրավիճակը՝ հնարավոր է դպրոցական արձակուրդները հետաձգվեն: 



 Պիտակներ
         խոզի գրիպ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon