Վրաստանում «խոզի գրիպից» հերթական մահվան դեպքն է գրանցվել

18.01.2019   15:58   418

Apsny.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանում H1N1 գրիպի վիրուսից («խոզի գրիպի»)հերթական մահվան դեպքն է գրանցվել։  Ըստ աղբյուրի՝ 41-ամյա տղամարդը մահացել է Զուգդիդում: H1N1 վիրուսից մահը հաստատվել է լաբորատոր եղանակով:
 Ընթացիկ շաբաթվա սկզբին վրացական ԶԼՄ-ները հայտնել էին «խոզի գրիպի» վիրուսից մահվան 17 դեպքի մասին:  
Երկրի իշխանությունները «խոզի գրիպի» տարածման դեմ հատուկ միջոցառումներ են ձեռնարկում։ Մասնավորապես, դպրոցների ու մանկապարտեզների ձմեռային արձակուրդը երկարաձգվել է մինչև հունվարի 21-ը, բոլոր քաղաքացիները կկարողանան ստանալ «Տամիֆլյու» հակավիրուսային դեղամիջոցը, իսկ բուժօգնությունը քաղաքացիներին կտրամադրվի անվճար:
 



 Պիտակներ
         «խոզի գրիպ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon