Վրաստանում շուրջ 20 000 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով

Իրադարձային 30.12.2020   13:00   115

Վրաստանում բուժաշխատողների՝ կորոնավիրուսով վարակման մոտ 20 000 դեպք կա: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն, փոխանցում է aliq.ge-ն։

Նրա խոսքով,  այս պահին Լուգարի լաբորատրիայում վարակված 2 աշխատակից կա:

«Բժիշկներ, բուժքույրեր, սանիտարներ, վարորդներ․ երկրի մասշտաբով մոտ 20 000 կոլեգաներ վարակվել են: Լուգարի լաբորատորիայից՝ երկուսն են վարակվել: Ի դեպ, բուժաշխատողների դեպքում վարակի ներքին փոխանցում չի արձանագրվել»,- նշել է Իմնաձեն:  Նա ավելացրել է, որ գործող սահմանափակումներն արդյունք են տվել, կա վարակման դեպքերի նվազում:


 Պիտակներ
         Պաատա Իմնաձե


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb