Վրաստանում ռուսների համար վտանգավոր է. Պեսկով

Աշխարհ 02.04.2021   11:40   52

Ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների Վրաստան կատարած այցի շուրջ աղմուկը չի դադարում։

 Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, անդրադառնալով միջադեպին, ասել է․ «Վրաստանը ռուս քաղաքացիների համար վտանգավոր է։ Վտանգավոր է այնտեղ այցելել, եւ մեր քաղաքացիները պետք է դա հստակ գիտակցեն»։

Պեսկովը շնորհավորել է Պոզներին, ասել, որ ավելի լավ է ծնունդը տանը նշել` Ռուսաստանում, այդպես ապահով է։

Իր հերթին Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին ասել էր, որ ամաչում է կատարվածի համար` կազմակերպիչների փոխարեն։ Պոզները որպես ԱՄՆ-ի քաղաքացի է այցելել Թբիլիսի և ոչ առաջին անգամ, չի խախտել Վրաստանի տարածքային ամբողջականության մասին օրենքը։

Ընդդիմադիրներն այս կարծիքը չեն կիսում, համարում են, որ Կրեմլի շահերն ու քարոզչությունը ներկայացնողը Վրաստանում տեղ չունի (ակցիայի ակտիվիստները մատնացույց են անում Պոզների մի հաղորդմանը, որում նա ասել է, որ Աբխազիան ու Հարավային Օսիան երբեք չեն լինի Վրաստանի կազմում):

Աբխազիայի ղեկավարությունն արդեն  Պոզներին հրավիրել է Աբխազիա։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb