Վրաստանում պատվաստվելու համար նախնական գրանցում է անցել ավելի քան 68 հազար քաղաքացի

Աշխարհ 04.05.2021   13:00   28

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար նախնական գրանցում է անցել 68 531 քաղաքացի (մայիսի 3-ի ժամը 14:00-ի դրությամբ): Այս մասին գրում է aliq.ge-ն։

Քաղաքացիները նախնական գրանցման հարթակում հնարավորություն ունեն ընտրել միանգամից 3 տեսակի պատվաստանյութ: 

Քաղաքացիների մեծ մասը ցանկություն է հայտնել պատվաստվել Pfizer տեսակի պատվաստանյութով, որին հաջորդում են Moderna-ն և AstraZeneca-ն:

Հիշեցնենք, որ Վրաստանում Covid-19-ի դեմ պատվաստումը մեկնարկել է մարտի 15-ից: 55 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումն ընթանում է երկու՝ Pfizer և AstraZeneca տեսակի պատվաստանյութով: Մայիսի 4-ից երկրում կսկսվի 18 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումը «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութով:

 

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb