Վրաստանում նոյեմբերի 21-ին տեղի կունենա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Աշխարհ 14.11.2020   14:05   43

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ նոյեմբերի 21-ին տեղի կունենա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, այս մասին ճեպազրույցի ընթացքոմ հայտնել է ԿԸՀ փոխնախագահ Գեորգի Շարաբիդզեն, գրում է interpressnews.ge կայքը:

«Ընտրական վարչությունը լսել է բոլոր մարմիններին, այդ թվում՝ մեկ ոչ կառավարական կազմակերպության,  և ներկայացված բողոքների առնչությամբ համապատասխան որոշում է կայացրել:

Այսօրվա նիստը տեղի է ունեցել օրինական բոլոր ընթացակարգերի համապատասխան, սակայն ինչպես ընտրական վարչության, այնպես էլ նրա անդամների վրա ճնշումներ գործադրելու փորձեր, որոշ դեպքերում սպառնալիք պարունակող հայտարարություններ են կատարվել: Սա բացարձակապես անթույլատրելի է: ԿԸՀ-ն գործում է օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում»,- նշել է Շարաբիդզեն ու հավելել, որ օրենքով սահմանգած կարգով՝ այս տարվա նոյեմբերի 21-ին տեղի կունենա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: 


 Պիտակներ
         Վրաստանում ընտրություններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb