Վրաստանում նոր սահմանափակումներ են մտցնում կորոնավիրուսի պատճառով

Աշխարհ 26.11.2020   15:31   49

Վրաստանը նոյեմբերի 28-ից նոր սահմանափակումներ Է մտցնում ամբողջ երկրի մասշտաբով կորոնավիրուսի սրընթաց տարածման պատճառով. մասնավորապես, դադարեցվում Է ռեստորանների, հասարակական տրանսպորտի, առեւտրի կենտրոնների, շուկաների եւ ֆիթնես-ակումբների աշխատանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի հայտարարության մեջ:

«Ելնելով երկրում ստեղծված համաճարակաբանական իրադրությունից՝ որոշում Է ընդունվել խստացնել կետ առ կետ սահմանափակումները»,-ասվում Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


 Պիտակներ
         Վրաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb